Amnesty իրավապաշտպան կազմակերպությունը Եգիպտոսին մեղադրում է կրոնական հետապնդումների համար
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եգիպտոսի իշխանություններին քննադատել է այն բանի համար, որ այն քաղաքացիների հետապնդում է «իսլամը վիրավորելու» մեղադրանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իրավապաշտպանների, վերջին ամիսների ընթացքում դատարանները բազմիցս վճիռներ են կայացրել կրոնը վիրավորելու համար մեղադրվողների հանդեպ:
Amnesty-ի ներկայացուցիչները վստահ են, որ նույնիսկ ընդհանուր բնույթի նկատողությունները կրոնի վերաբերյալ կարող են սխալ ընդունվել հասարակության և անհատների կողմից, ինչը արդյունքում դատական հետաքննության պատճառ է դառնում:










