Բուենոս Այրեսում 2 գնացք է բախվել. կա 3 զոհ, 150 վիրավոր

16:37 • 13.06.13

Առնվազն 3 մարդ է զոհվել Արգենտինայի մայրաքաղաքում տեղի ունեցած էլեկտրագնացքների բախումից, հայտնում է CNN-ը:

 

Նույն վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան արվարձանում, 150 մարդ էլ վիրավորվել է: Life News-ը հստակեցնում է, որ արվարձանը գտնվում է 30 կմ հեռավորության վրա:

 

Դեպքի վայր են շտապել փրկարարները: