Սկանդալ Չեխիայում. ձերբակալել են վարչապետի հնարավոր սիրուհուն ու կողմնակիցներին
Չեխիայի կառավարության շենքում ձերբակալվել է այդ երկրի վարչապետ Պետր Նեչասի գրասենյակի տնօրենը՝ 47-ամյա Յանա Նագիևան, հայտնում է RBK-ն՝ տեղեկացնելով, որ ըստ տեղական ԶԼՄ-ների հենց նա է Նաչեսի ու նրա կնոջ ամուսնալուծության պատճառը, որը գրանցվել էր նախօրեին:
Իրավապահները ձերբակալել են նաև վարչապետի մի շարք մտերիմների՝ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց աշխատասենյակներում խուզարկումներ են անցկացվել:
Հետաքրքական է, որ այս մասին հաղորդագրություն է տարածել Չեխիայի ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը:
Երեկ գիշերը քննչական-օպերատիվ միջոցառումներ են անցկացվել Չեխիայի մի շարք դաշնային մարմիններում, մասնավորապես՝ ՊՆ-ում:
Աղբյուրը նշում է, որ Չեխիայում հաճախ են կոռուպցիոն սկանդալներ պայթում, որոնցում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ըստ Transparency International-ի՝ Չեխիայում յուրաքանչյուր 5-րդ պետպատվերը ձևակերպվում է օրենքը շրջանցելով: Տարեկան դա տնտեսությանը 3,5 մլրդ եվրոյի վնաս է պատճառում:
Ավելի ուշ այս առիթով Չեխիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ և Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է, որ ինքը օրենք չի խախտել, մտադիր չէ հրաժարական տալ և բացատրություն է սպասում իրավապահներից:










