Դուբայի ոստիկանները գտել և զբոսաշրջիկին են վերադարձրել աղբարկղը նետված 70 հազար դոլարը
Դուբայի ոստիկաններն օգնել են զբոսաշրջիկին գտնել 70.000 դոլարի փաթեթը, որը նա մոռացել էր հյուրանոցում, իսկ հավաքարարն էլ այն աղբամանն էր նետել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Կինը Դուբայ այցի ավարտին հյուրանոցի համարի պահարանում է մոռացել գումարը, ինչից հետո փաթեթն այլ դատարկ պայուսակների և փաթեթների հետ մնացել է դարակում։ Նա դրամի կորուստը նկատել է օդանավակայանում և անհապաղ ոստիկանություն դիմել։
Շտապ հյուրանոց հասած ոստիկանները գտել են կորած փողերի «ուղին»։ Դրանք նախ նետվել են հյուրանոցի աղբարկղը, ապա տեղափոխվել աղբատար մեքենայով։ Հյուրանոցից հետ են կանչել աղբատար մեքենան, ստուգվել են բոլոր փաթեթները, և կորած գումարը հայտնաբերվել է։
Ոստիկանները գումարը հասցրել են օդանավակայան և վերադարձրել արդեն ինքնաթիռ բարձրացող կնոջը։










