Սիրիացի ապստամբները զենք են խնդրել Արևմուտքից՝ Հալեպի անկումը կանխելու համար

17:20 • 13.06.13

Սիրիացի ընդդիմադիրների բարձրաստիճան հրամանատար գեներալ Սալիմ Իդրիսը հուսահատ խնդրանք է հղել արևմտյան կառավարություններին՝ զենք մատակարարելու հարցով, հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Ապստամբները զգուշացրել են, որ միայն այդպես կկարողանան կանխել Հալեպի անկումը, որն այս օրերին գրոհում են կառավարական ուժերը:

 

Աղբյուրի գնահատականով՝ սա ճնշում է Բարաք Օբամայի վարչակազմի վրա Սիրիայի ընդդիմությանը զենք տրամադրելու հարցով ավելի արագ որոշում կայացնելու առումով:

 

Նշվում է, որ Իդրիսը դիմել է նաև Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Մասնավորապես՝ խնդրվում են հակատանկային հրթիռներ, հակաօդային զենքեր և հարյուր հազարավոր փամփուշտներ:

 

Նշվում է, որ հակառակ դպքում մեծ է Էլ-Կուսեյրից հետո ապստամբների ևս մեկ կենտրոն կորցնելու վտանգը: