Մեծ պայթյուն և հրդեհ ամերիկյան քիմիական գործարանում. կատարվում է տարհանում, կան զոհեր
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Գեյզմար քաղաքի քիմիական գործարանում մեծ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Business Insider-ը:
Խոսքը Williams Olefins քիմիական գործարանի մասին է, որտեղ հրդեհ է բռնկվել: Կան վիրավորներ, իրականացվում է տարհանում:
Աղբյուրը հայտնում է, որ պարեկային մեքենաները փակել են մի շարք ավտոճանապարհներ:
19:44
Russia Today-ի տվյալներով կա առնվազն 25 տուժած և 7 զոհ:
20:47
НТВ-ն հայտնում է, որ աղետի գոտին Նոր Օռլեանից 60 կմ հեռավորության վրա, իսկ Գեյզմարում բնակիչներին խնդրել են տան լուսամուտները չբացել:










