Վենեսուելայի նախագահը պնդում է, որ Ուգո Չավեսն իրեն երևում է թռչնակի տեսքով

12:19 • 13.06.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսը դարձյալ երևացել է իրեն փոքրիկ թռչնի կերպարանքով, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Տես, տես, այս թռչնակն ինձ է փնտրում, տես։ Հետո ասում են, որ ես դա հորինում եմ, սակայն նա եկել է երգելով։ Այդ թռչնակն ուրախ է, որ ես աշխատում եմ»,- հայտարարել է Մադուրոն՝ ձեռքով ցույց տալով թռչնակին։
 

Սա արդեն առաջին անգամը չէ, երբ Մադուրոն Չավեսին համեմատում է թռչունների հետ։ Նրա խոսքով՝ ապրիլին՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը, Չավեսը հայտնվել է աղոթքի պահին՝ դարձյալ փոքրիկ թռչնակի կերպարանքով։

 

Մադուրոն իր ելույթներում հաճախ է հիշում Չավեսի մասին։