Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչության կանխման մասին

14:38 • 13.06.13

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է մայրաքաղաք Թբիլիսիում ահաբեկչության կանխման և երկու օտարերկրացու ձերբակալության մասին, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

 

Ինչպես փոխանցում է Взгляд-ը, ձերբակալվել են ոմն Միկայել Կադիևն ու Ռիզվան Օմարովը։

 

Նախարարության տվյալներով՝ նշված անձանց ժամանակավոր բնակության վայրի խուզարկման ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարք և էլեկտրադետոնատորներ։

 

Թե որ երկրի քաղաքացիներ են նրանք, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նրանցից մեկը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։