Քուվեյթի շեյխը դրամահավաք է սկսել՝ սիրիացի ապստամբների համար զենք գնելու նպատակով
Քուվեյթի շեյխ Սաֆի ալ-Աջմանին, որը հայտնի է Սիրիայի ընդդիմությանն աջակցելու հարցում ցուցաբերած ակտիվությամբ, ժողովրդական ակցիա է սկսել՝ 12.000 զինյալների համար զենք գնելու միջոցներ հավաքելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, շեյխը նախատեսում է յուրաքանչյուր ապստամբի համար 2.500 դոլար հավաքել։
Այդ գումարով շեյխը մտադիր է զենք գնել, որպեսզի ավելի արդյունավետ դիմադրեն սիրիական բանակին և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը։
Սիրիայի պատերազմում իրենց ներդրումն ունենալ ցանկացողները կարող են գումար տրամադրել կանխիկ, փոխանցել բանկի միջոցով կամ SMS հաղորդագրությամբ։
Շեյխ ալ-Աջմանին չի թաքցնում, որ բազմիցս մեկնել է Սիրիա՝ հատելով թուրք-սիրիական սահմանը, և ապստամբների համար զենք և գումար տեղափոխել։










