Դավիթ Բեկ փողոցում օձ է հայտնաբերվել

21:31 • 13.06.13

Հունիսի 13-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաշտարակի մոտակայքում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն, հաղորդում են ՀՀ ԱԻ նախարարությունից:


Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:


Ժամը 19.19-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: