Սիրիայի ընդդիմությունը հրթիռակոծել է Դամասկոսի օդանավակայանը
Սիրիայի գլխավոր միջազգային օդանավակայանը դարձել է ապստամբների հրթիռների թիրախը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով երկրի պետական ԶԼՄ-ներին և ընդդիմության ներկայացուցիչներին:
Հրթիռներից մեկը պայթել է Դամասկոսի օդանավակայանի թռիչքուղու մոտ, ինչն ադմինիստրացիային ստիպել է չեղյալ հայտարարել մի քանի չվերթներ:
Ապստամբների կողմից իրականացված հրետանային հարվածն առաջինն էր հակամարտության ընթացքում:
Անցյալ տարի ընդդիմադիր ուժերը կարճ ժամկետով շրջափակել էին օդանավակայանը՝ փակելով հաղորդակցման բոլոր ուղիները:










