Սիրիայի նախագահական պալատի մոտակայքում 2 ական է պայթել
Հունիսի 12-ին սիրիական գրոհայինները ականանետներից կրակել են Դամասկոսի ուղղությամբ: 2 ական պայթել է «Ալ-Մուասատ» հիվանդանոցի և նախագահական Մուհաջիրին պալատի մոտակայքում: Հարձակման հետևանքով զոհեր չկան, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Մյուս ականը պայթել է Ալ-Ադավի մայրուղու վրա: Ականակոծության հետևանքով վնասվածքներ են ստացել մի քանի քաղաքացիներ:










