Թուրքիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

15:43 • 13.06.13

Թուրքիայում հակակառավարական ցույցերի ու բախումների հետևանքով գրանցվել է 5-րդ զոհը, հայտնում է The Washington Times-ը՝ Associated Press-ին հղումով:

 

Նոր զոհի վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն աղբյուրը նշում է, որ ոստիկանությունը 24 ժամվա ընթացքում Ստամբուլի Թաքսիմ հրապարակից հեռացնելու է ցուցարարներին, ինչպես այսօր հայտարարել է այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ակնարկելով, որ կառավարության համբերությունը սպառվում է:

 

Նշվում է, որ մինչ օրս Գեզի զբոսայգու բախումների հետևանքով վիրավորվել է 620 մարդ, այդ թվում՝ 1 միամյա երեխա:

 

Ստամբուլի Գեզի զբոսայգում, որը նախկին հայկական գերեզմանատուն է, նոր առևտրի կենտրոնի կառուցման դեմ ցույցերը սկսվել էին մայիսի 31-ին: