Թուրքիայում դեպքերի սկզբից ի վեր 7-րդ ոստիկանն է ինքնասպան եղել

13:30 • 13.06.13

Թուրքիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում 7-րդ (պաշտոնական տվյալներով՝ 5-րդ) ոստիկանն է ինքնասպան եղել։ 29-ամյա ոստիկանն ինքնասպան է եղել Սկյուտար թաղամասում՝ կրակելով իր գլխին, տեղեկացնում է «Միլլիյեթը»։

 

29-ամյա Սադուլլահ Յաշարը ոստիկանական ծառայության է անցել 11 ամիս առաջ։ Նա երեկ աշխատանքի չի գնացել և չի պատասխանել գործընկերների զանգերին։ Անհանգստացած ընկերները եկել են նրա տուն, սակայն դուռը փակ տեսնելով՝ կոտրել են պատուհանն ու հայտնաբերել նրա դին։

 

Տեղեկություններ կան, որ Սադուլլահ Յաշարը վերջերս է բաժանվել ընկերուհուց և դեպրեսիայի մեջ է եղել։ Հետաքննությունը շարունակվում է։