ԱՄՆ-ն մեղմել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ ապստամբներին օգնելու համար
Միացյալ Նահանգները մեղմել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի երկրի ընդդիմությանն աջակցելու հնարավորություն ունենա, ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է Взгляд-ը, Պետդեպի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների մասնակի վերացումից հետո, ամերիկյան ընկերություններին թույլատրվում է Սիրիայի «ազատագրված» տարածքներ (ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանները) ուղարկել ծրագրային սարքավորումներ, գյուղատնտեսական արտադրանք և այլն։
Բացի այդ, նոր նորմատիվները հնարավորություն կտան սիրիական ընդդիմությունից նավթամթերք գնել։
Հակամարտությունը Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև սկսվել է 2011թ.-ի մարտից։










