Բրիտանիայում ներկով փչացրել են թագուհու դիմանկարը

18:13 • 13.06.13

Մեծ Բրիտանիայի Վեսթմինսթերյան աբբայությունում ներկով փչացրել են թագուհու դիմանկարը, հայտնում է BBC-ն:

 

Աղբյուրը հայտնում է, որ անհայտ չարագործները ներկոտել են Էլիզաբեթ 2-րդի նկարի դեմքը: Եվ դա՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ թագուհին ու թագավորական ընտանիքն այցելել էին աբբայություն՝ թագադրման 60-րդ հոբելյանի առիթով:

 

Ռալֆ Հեյմանսի հեղինակած աշխատանքն աբբայությանը կից շինությունում ցուցադրության էր հանվել անցած ամիս: Հետաքրքրական է, որ 2,70 x 3,35 մ չափերի կտավն անվանված է «Թագադրություն»: