Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու լուրերի ֆոնին Հալեպի վրա նոր գրոհ է կազմակերպվել

18:19 • 14.06.13

Սիրիայի կառավարությանը հավատարիմ ուժերն ուրբաթ օրը նոր գրոհ են իրականացրել սիրիացի ապստամբների հիմնական հենակետի՝ Հալեպ քաղաքի վրա, հայտնում է The New York Times-ը:

 

Դա, դիտորդների ու հենց զինյալների գնահատականով, վերջին մի քանի ամիսների ամենակատաղի մարտն է:
Աղբյուրը գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն տեղեկության հաստատման ֆոնին, որ ԱՄՆ-ն ռազմական օգնություն է հատկացնելու Սիրիայի ընդդիմությանը: Մի քանի շաբաթում զգալի կորուստներ ունեցած ընդդիմությանն այս լուրը, ըստ նրանց առաջնորդների, կգոտեպնդի:

 

Ըստ Al Arabiya-ի՝ նրանք ակնկալում են ամերիկյան օգնությունը ստանալ մի քանի շաբաթից: