Բաթումիում «գողական աշխարհին» պատկանելու մեղադրանքով 5 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 5 մարդու, որոնք մեղադրվում են «գողական աշխարհին» պատկանելու համար, հայտնում է apsny.ge-ն։
Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են՝ Իմեդա Ա-ն.՝ 1978թ. ծնված, Իրակլի Կ.-ն՝ 1959թ. ծնված, Ալեքսանդր Մ.-ն՝ 1979թ. ծնված, Ռուսլան Չ.-ն՝ 1974թ. ծնված, Լևան Կ.-ն՝ 1972թ. ծնված։ Բոլորը ձերբակալվել են միաժամանակ՝ Բաթումիում։
Պարզվել է, որ «գողական մասնաբաժին» ստանալու նպատակով տվյալ անձինք ճնշում են գործադրել գործարարների վրա։
ՆԳՆ տվյալներով՝ 5 ձերբակալվածներն էլ նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված են եղել տարբեր ծանր հանցագործությունների համար։










