Իրանում քվեարկության ժամանակը կերկարացվի՝ ընտրողների հոսքի պատճառով

16:34 • 14.06.13

Իրանում նախագահական ընտրությունների 10-ժամյա քվեարկության ժամանակը կերկարացվի՝ «ընտրողների տարափի» պատճառով, հայտնում է France-Presse-ը՝ վկայակոչելով այդ երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: AFP-ի լրագրողների վկայությամբ՝ որոշ ընտրատեղամասեր իսկապես լեփ-լեցուն են:

 

Հայաստանի ժամանակով 17:30-ին նախատեսված ընտրատեղամասերի փակումն ավելի ուշ կկատարվի, սակայն թե երբ, չի հստակեցվում:

 

Երկրի Հեղափոխական գվարդիան, որը վերահսկում է այս գործընթացը, ասել է, որ ամեն ինչ ընթանում է «առանց որևէ խնդրի»:

Իրանում այսօր իր ընտրությունն է կատարելու ավելի քան 50 մլն մարդ: