Բրիտանիայում ձերբակալել և տուգանել են թագուհու դիմանկարը փչացրած անձին

15:31 • 14.06.13

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է այն մարդուն, որը Վեսթմինսթերյան աբբայությունում սփրեյ էր փչել Էլիզաբեթ 2-րդ թագուհու դիմանկարի վրա, հայտնում է AP-ն:

 

Նա՝ 41-ամյա Թիմ Հարիսը, դատարանի առաջ կկանգնի ուրբաթ օրը: Տղամարդը տուգանվել է 5.000 ֆունտով՝ 7.800 ԱՄՆ դոլարով:

 

Նա ձերբակալվել է հենց աբբայությունում ավստրալացի հեղինակ Ռալֆ Հեյմանսի աշխատանքը փչացնելուց հետո:

 

Աղբյուրի տվյալով՝ Հարիսը դիմանկարի վրա ներկով գրել է help («օգնություն»):