Դուբայում տաքսու վարորդը վերադարձրել է ուղևորի 273.000 դոլարը
Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) տաքսու վարորդը վերադարձրել է ուղևորի պայուսակը, որում գտնվել են գումար, ադամանդներ և ոսկյա զարդեր՝ ավելի քան 273 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ, գրում է Обозреватель-ը։
Մեքենայում մոռացված իրերը վարորդը վերադարձրել է ոստիկանությանը։ Իր արարքի համար նա պարգևատրման է արժանացել էմիրությունների տրանսպորտի և ճանապարհների կազմակերպության կողմից։
Սա առաջին դեպքը չէ, երբ երկրում տաքսու վարորդները վերադարձնում են մոռացկոտ ուղևորների գումարն ու թանկարժեք իրերը։ Տեղական ԶԼՄ-ները հաճախ են հաղորդում արդար տաքսիստների մասին, որոնց ղեկավարությունը պարգևատրում է բարեխիղճ աշխատանքի համար։










