Էրդողանը համաձայնվել է սառեցնել Գեզի այգու հետ կապված նախագիծը մինչև հանրաքվեն. LAT

10:48 • 14.06.13

Թուրք ցուցարարների հետ բանակցություններից հետո երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է սառեցնել Ստամբուլի Գեզի զբոսայգում շինարարության նախագիծը, գրում է The Los Angeles Times-ը։ Թուրք վարչապետի խոսքով՝ նախագծի ապագան կորոշի հանրաքվեն։

 

Գեզի այգում ծառահատումներին և առևտրի կենտրոնի կառուցմանը դեմ ցուցարարների հետ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ։
 

Մասնակիցները, հիմնականում, ներկայացրել են «Թաքսիմին համերաշխության հարթակ» նախաձեռնությունը, որոնց չէին հրավիրել դրան նախորդող հանդիպմանը։

 

Կառավարության մամուլի քարտուղար Հուսեյն Չելիքը հայտնել է, որ Գեզի այգում շինարարությունն արգելող դատական օրդերը դեռ ուժի մեջ կմնա։

Նրա խոսքով՝ Ստամբուլի բնակիչների շրջանում հանրաքվե կանցկացվի, որի միջոցով էլ կպարզվի «ինչ են ուզում ստամբուլցիները»։