Մահացել է աշխարհի ամենատարեց հրեուհին
Սրտի նոպայից 113 տարեկանում մահացել է հրեա ժողովրդի ամենատարեց ներկայացուցիչն աշխարհում՝ Էվելին Կոզակը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նրա ընտանիքը լքել է Ռուսաստանը 1880թ.՝ հակասեմականների հետապնդումից խուսափելու համար։ Վերջին երեք տարիների ընթացքում Կոզակն ապրել է Բրուկլինում՝ թոռնուհու, նրա ամուսնու և երեխաների հետ։
Կոզակը նաև աշխարհի 7-րդ ամենատարեց մարդն էր համարվում։ Նա ծնվել է 1899թ. օգոստոսի 14-ին Մանհեթենում և ընտանիքի 9 երեխաներից մեկն էր։ Իր հասուն կյանքի մեծ մասը նա ապրել է Մայամիում։ Կոզակն ամուսնացած է եղել երկու անգամ և այրի է դարձել 1957-ին։
Նա ունի 5 երեխա, 10 թոռ, 28 ծոռ։










