FEMEN-ը դարձյալ «հարձակման է ենթարկել» Անգելա Մերկելին
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները հերթական ակցիան են իրականացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ միջոցառման ընթացքում, տեղեկացնում է Взгляд-ը։
Ակտիվիստուհիների մարմիններին կոչեր են գրված եղել Թունիսում չորեքշաբթի 4 ամսվա ազատազրկման դատապարտված իրենց համախոհներին ազատ արձակելու վերաբերյալ։
Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ապահովել միջոցառման անվտանգությունը և ակնթարթորեն հեռացնել ակտիվիստուհիներին։
Տհաճ միջադեպը ոչ մի կերպ չի ազդել միջոցառման վրա։ Անգելա Մերկելը ելույթ է ունեցել, ինչպես և նախատեսված էր։
Հիշեցնենք, որ ակտիվիստուհիների նախորդ ակցիան տեղի էր ունեցել հունիսի 7-ին, կանցլերի գրասենյակի մոտ։
Ակցիայով ակտիվիստուհիները ցանկացել են Մերկելի ուշադրությունը հրավիրել Թունիսում կալանքի տակ գտնվող իրենց համախոհների ճակատագրի վրա։
Թունիսում 3 ակտիվիստուհիներ ձերբակալվել էին մայիսի 29-ին՝ կիսամերկ ակցիա իրականացնելու համար։ Նրանցից երկուսը ֆրանսիացի են, մեկը՝ գերմանացի։










