Ֆիլիպինների ափերի մոտ լաստանավ է խորտակվել. հայտնաբերվել են 57 մարդուց 25-ը

09:37 • 14.06.13

Ֆիլիպինների ափերի մոտ լաստանավ է խորտակվել, որում գտնվել է 57 մարդ՝ 35 ուղևոր և 22 հոգանոց անձնակազմը, հայտնում է gazeta.ru-ն՝ Australia Network News-ին հղումով։

 

Լաստանավը խորտակվել է Բուրիաս կղզու մոտակայքում։ Փրկարարները հայտնաբերել են նրանցից 25-ին, մյուսների որոնումները շարունակվում են։