Ֆրանսիայում դանակով և պատառաքաղով զինված կալանավորը պատանդ է վերցրել անվտանգության աշխատակցին
Ֆրանսիայի հարավում գտնվող Արլ քաղաքի բանտում կալանավորը դանակի սպառնալիքի ներքո պատանդ է վերցրել անվտանգության աշխատակցին և պահանջում է, որ իրեն մեկ այլ բանտ տեղափոխեն, հայտնում է Газета.Ru-ն՝ The Local պարբերականին հղումով:
Դանակով և պատառաքաղով զինված տղամարդը սկզբնապես երկու պահակների է պատանդ վերցրել, սակայն քիչ անց բաց է թողել նրանցից մեկին: Դեպքի վայր են ժամանել Bouches-du-Rhone բաժանմունքի պետն ու դատախազը:
Բանտարկյալը պատիժ է կրում սպանության համար և ազատ կարձակվի 2024-ից ոչ շուտ:










