Ավստրալացի հաղորդավարն ուղիղ եթերում վարչապետին հարցրել է՝ արդյո՞ք նրա զուգընկերը գեյ է. հաղորդավարին հեռացրել են

21:35 • 14.06.13

Ավստրալիայում աշխատանքից հեռացվել է ռադիոհաղորդավարը, որը վարչապետ Ջուլիա Գիլարդին հարցրել է՝ արդյո՞ք նրա զուգընկերը միասեռական է, հայտնում է pinknews.co.uk-ը:


6PR ռադիոյի հաղորդավար Հոուարդ Սաթլերը վարչապետի 7 տարվա կողակից Թիմ Մաթիեսոնի մասին այդ կարծիքին է եղել, քանի որ նա նախկին վարսահարդար է: 


Դա տեղի է ունեցել ուղիղ եթերում, վարչապետը հարցը աբսուրդ է որակել: Հաղորդավարը շարունակել է պնդել՝ ասելով, թե դա ինքը չի ասում: Դրանից հետո ռադիոկայանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ այդ հարցը որակել է «անհարգալից և քաղաքական բանավեճին անհարիր»:

 

Գիլարդը դեմ է միասեռ զույգերի ամուսնությանը: