Սիրիան համաձայնություն է տվել Գոլանի բարձունքներում ռուս խաղաղապահների տեղակայմանը
Սիրիական իշխանություններն աջակցել են Մոսկվայի առաջարկությանը՝ Գոլանի բարձունքներ ռուս խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։
«Մենք ողջունում ենք ռուս խաղաղապահների տեղակայումը Գոլանում»,-ասել է բարձրաստիճան սիրիացի դիվանագետը։
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Գոլան ուղարկել ռուս խաղաղապահների, երբ Ավստրիան որոշել էր հանել իր զորակազմն այնտեղից՝ անվտանգության նկատառումներով։ Ավելի վաղ իրենց խաղաղապահներին հանել էին նաև Խորվաթիան, Կանադան և Ճապոնիան։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ վերջնական որոշում կկայացվի Սիրիայի և Իսրայելի համաձայնությունը ստանալուց հետո։










