Այսօր բլոգերի օրն է. աշխարհի 10 ամենահարուստ բլոգերները

17:31 • 14.06.13

Մարդիկ տարբեր պատճառներով են սկսում բլոգեր վարել, գրում է publy.ru-ն՝ հունիսի 14-ի՝ Բլոգերների միջազգային օրվա առիթով, և ներկայացնում այն մարդկանց, որոնց բացած բլոգերն իրենց միլիոններ են բերել:

 

Ցուցակը բացում է Huffington Post-ը. Քենեթ Լերերի, Էնդրյու Բրեյթբարթի, Իոն Պերետիի և Արիանա Հաֆինգտոնի 5 մլն արժողությամբ նախագիծը (2005-ին) 2011-ին վաճառվել է 315 մլն դոլարով:

 

Լավագույն տասնյակը բլոգերների միջև բաշխված է հետևյալ կերպ . Մայքլ Արինգթոն (TechCrunch)` 100 մլն, Նիք Դենթոն (Gawker)` 100 մլն, Ջինա Տրապանի (Lifehacker)` 109 մլն, Փիթ Քեշմոր (Mashable)` 95 մլն:

 

Ինչպես նաև՝ Բեն Հահի Fail Blog-ը՝ մի քանի միլիոն, Սվեն Լենարտցի և Վիտալի Ֆրիդմանի Smashing Magazine-ը՝ 5 մլն, Քևին Փ. Ռայանի Business Insider-ը՝ 3 մլն, Փիթեր Ռոխասի Engadget-ը՝ 3,2 մլն, Թինա Բրաունի The Daily Beast-ը, որ այժմ գնահատվում է 100 մլն:

 

Իսկ ինչպիսին են միլիոնատեր բլոգերները, կարելի է տեսնել կից լուսանկարներում: