Էգեյան ծովում հրդեհվում է նավ, որում 250 ուղևոր կա
19:58 • 14.06.13
Էգեյան ծովում վառվում է անցանավ, որում 250 ուղևոր կա, ահազանգում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայության հայտարարությունը:
Հրդեհը բռնկվել է, երբ Nissos Mykonos անվանումով նավը եղել է Իկարիա և Սամոս կղզիների արանքում:
Առայժմ հրդեհից տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհվող նավ են գնացել փրկարարները:
Placeholder










