Որքա՞ն կարժենա Օբամայի ուղևորությունը դեպի Աֆրիկա. պարզել են լրատվամիջոցները
Ամերիկացի հարկատուները նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ դեպի Աֆրիկա ուղևորության համար կվճարեն 60-100 մլն դոլար, հայտնում է Washington Post թերթը, որին հասանելի են դարձել որոշ գաղտնի փաստաղթղթեր։
Սպիտակ տան առաջնորդը հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Սենեգալ, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Թանզանիա, իսկ մայրցամաք է մեկնում տարածաշրջանում ծնունդ առնող ժողովրդավարությունների հետ ամուր կապեր հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունն ընդգծելու նպատակով։
Նշվում է, որ այցի ընթացքում նախագահի անվտանգությունը կապահովեն ԱՄՆ գաղտնի ծառայության հարյուրավոր գործակալներ։ Ռազմատրանսպորտային օդանավերով Աֆրիկա կտեղափոխվի 14 լիմուզին և 3 բեռնատար՝ գնդակի նկատմամբ անխոցելի ապակիներով, որոնցով պետք է ծածկվեն այն հյուրանոցների ապակիները, որտեղ մնալու են նախագահն ու առաջին տիկինը։
Ըստ թերթի՝ Օբամայի բոլոր այցերն են կլորիկ գումար արժենում, սակայն աֆրիկյան շրջագայությունը կարող է դառնալ նրա պաշտոնավարման ընթացքում «ամենաթանկերից» մեկը։










