Ուկրաինայում «մարգանցովկան» ներառվել է թմրանյութեր պատրաստելու համար կիրառվող նյութերի ցանկում
Ուկրաինայում կալիում պերմանգանատը, որն առավել հայտնի է որպես «մարգանցովկա», ներառվել է թմրանյութեր պատրաստելու համար կիրառվող նյութերի ցանկում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Տեղեկությունն Ուկրաինա մեկնողներին հայտնել է Բելառուսի սահմանային պետական կոմիտեն։
«Նման նյութերի ձեռքբերումը, պահումը, տեղափոխումը կարգավորվում է համապատասխան օրենքով»,-ասված է գերատեսչության կայքում։
Բելառուսի սահմանային կոմիտեից հայտնում են նաև, որ Ուկրաինայի տարածք «մարգանցովկա» մտցնելու փորձը կարող է այժմ գնահատվել որպես թմրանյութերի և դրանց պատրաստման համար կիրառվող միջոցների մաքսանենգություն։










