ՆԱՏՕ-ն չի արձագանքելու ԱՄՆ-ի՝ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարություններին

14:50 • 14.06.13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ անհանգստացած է ԱՄՆ-ի հայտարարությամբ այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքի կողմից քիմիական զենք է կիրառվել, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում որևէ գործողություն իրականացնել այդ կապակցությամբ։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ քիմիական զենքի կիրառումն անթույլատրելի է և միջազգային իրավունքի խախտում է համարվում։

 

Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք ՆԱՏՕ-ն արձագանքել քիմիական զենքի կիրառման փաստին և պատրաստվո՞ւմ է արդյոք ոչ թռիչքային գոտի սահմանել այդ երկրի օդային տարածքում, Ռասմուսենը հասկացրել է, որ ոչինչ չի փոխվել։

 

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգերը կապահովեն Թուրքիայի հուսալի պաշտպանությունը ցանկացած հրթիռային հարձակումից»,-ասել է նա։

 

Ռասմուսենը նաև կոչ է արել Սիրիայի իշխանություններին անհապաղ երկրի տարածք թողնել ՄԱԿ-ի փորձագետներին՝ քիմիական զենքի կիրառման մասին բոլոր հաղորդագրությունները ստուգելու համար։