Երևանում գողերը բռնվել են ավտոտնակից գողություն կատարելիս
Հունիսի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու պահին, Կուրղինյան փողոցի թիվ 10 շենքի մոտից, նշված շենքի դիմաց գտնվող ավտոտնակի մուտքի դռան կողպեքը բացելով գողություն կատարելու պահին, ձերբակալել և բաժին բերման են ենթարկել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ին և 1955 թ. ծնված Վրեժ Մ.-ին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վրեժ Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոն հանդիսացող թվով 2 արհեստագործական բանալի` իր բռնակով և իրեղեն ապացույց հանդիսացող հարմարեցված թվով 2 բանալի` փականներ բացելու համար:
Կատարվում է նախաքննություն:










