Սաուդյան Արաբիայում զոհվել են դեպի Մեքքա ուխտագնացություն կատարող 10 հորդանանցիներ

00:24 • 14.06.13

Հորդանանցի մուսուլման ուխտագնացներ տեղափոխող մեքենան շրջվել է Սաուդյան Արաբիայում, ինչի հետևանքով զոհվելէ 12 մարդ, իսկ 34-ը տուժել են, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին, որն այս տեղեկությունները ստացել է սաուդյան թագավորության Ճանապարհային երթևեկության ծառայությունից:


Ըստ Մեքքայի Ճանապարհային երթևեկության մամլո քարտուղարի՝ վիրավորվածներից 7-ը գտնվում են ծայրահեղ վիճակում:


Սաուդյան Արաբիան պատկանում է այն երկրների թվին, որտեղ տեղի են ունենում մեծ քանակությամբ ՃՏՊ-ներ: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ օրական Սաուդյան Արաբիայում զոհվում է 17 մարդ: