Դիարբեքիրի հայկական եկեղեցում դասական երաժշտության համերգ է տեղի ունեցել
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում հայերենով, թուրքերենով և քրդերենով ստեղծագործություններ են հնչել, տեղեկացնում է Taraf պարբերականը։
Հայկական եկեղեցում, մասնավորապես, «Օպերա, տավիղ, բանաստեղծության երեկո» անվանումով համերգի ժամանակ մեկտեղվել են սոպրանո Փերվին Չաքարի ձայնը, Թարա Ջաֆֆի տավիղը և Ազադ Զիյա Էրենի բանաստեղծությունները։
Թուրքերեն, հայերեն և քրդերեն ստեղծագործությունները լսելու համար եկածների թվում մեծամասնություն են կազմել երիտասարդները։










