Իտալական ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն Երևանում է վայրէջք կատարել
Իտալական Alitalia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի թռիչքուղում առկա խնդիրների պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել Երևանում, ինչի մասին տեղեկացնում է Лента-ն։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։
Ռուսական կայքը հայտնում է, որ որոշ ժամանակ անց իտալական ինքնաթիռը ժամանել է Թբիլիսի։ Վրացական իշխանություններն այժմ մտադիր են մրցույթ հայտարարել նոր թռիչքուղու կառուցման համար։










