Թուրքիայում բողոքի ալիքը տարածվել է նաև Գերմանիայում

15:24 • 14.06.13

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2 շաբաթից ավելի շարունակվող ցույցերն ընդլայնում են իրենց աշխարհագրությունը, քանի որ գերմանական Հեսսեն շրջանի  թուրքական համայնքը պատրաստվում է ցույցի՝  հաջակցություն իրենց հայրենակիցների։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Գերմանիայում թուրքական համայնքի փոխնախագահ Հիլմի Թուրանն ակնկալում է բողոքի ցույցեր երկրի ողջ տարածքում, քանի որ տեղի թուրքերն իրենց համեշխությունն են հայտնում իրենց հայրենակիցներին։

 

«Ենթադրում եմ, որ որևէ ծայրահեղական քայլ չի լինի։ Մենք ցավակցում ենք բոլոր տուժածներին»,-նշել է Թուրանը՝ պահանջելով դադարեցնել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

 

Նշենք, որ Թուրքիայում բողոքի ցույցերը սկիզբ են առել Ստամբուլի Գեզի այգում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու՝ իշխանությունների որոշումից հետո։