Ամերիկյան բիզնես կենտրոնում անհայտ անձը սպանել է 3 հոգու և ինքնասպան է եղել
Ամերիկյան Միսսուրի նահանգի Սենտ-Լուիսի բիզնես կենտրոնում գնդակահարվել է 2 տղամարդ և 2 կին, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով KTVI News-ին: Ըստ նախնական տվյալների մահացածների թվում է նաև հենց հարձակվողը, ով ինքնասպանություն է գործել:
Անհայտ մարդը կրակ էր բացել Չիրոկի-սթրիթի վրա գտնվող գրասենյակային շենքում: Ենթադրվում է, որ նրա 3 զոհերը բիզնես կենտրոնի աշխատակիցներ են: Դեպքի վայր եկած բժիշկներն առաջին օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Կրակողի ինքնությունը պարզվում է:










