Բաղդադում գրոհել են Իրանի ընդդիմադիր ճամբարը. 2 զոհ կա
Բաղդադում առնվազն երկու մարդ է զոհվել, 27-ը վնասվածքներ են ստացել երկրի գլխավոր ընդդիմադիր կազմակերպություններից մեկի ճամբարի վրա կատարված հարձակման հետևանքով, որը գործում է Իրանի Ազգային ընդդիմադիր խորհրդի ներքո: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ կազմակերպության երկու անդամ է զոհվել, իսկ հարձակման համար ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել:
Իրանի Ազգային ընդդիմադիր խորհուրդը հիմնադրվել է Իրաքում, ինչպես նաև ներկայացուցչություններ ունի այլ երկրներում: Իրանի գլխավոր ընդդիմադիր կազմակերպությունը (MEK), որի վրա հարձակում են գործել, անցյալ տարի ԱՄՆ իշխանությունների կողմից դուրս է բերվել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:










