«Ութնյակի» գագաթնաժողովին ընդառաջ բողոքի ցույցեր են անցկացվել Բելֆաստում

19:58 • 15.06.13

Հաջորդ շաբաթ կայանալիք «ութնյակի» գագաթնաժողովին ընդառաջ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, գրում է BBC-ն:


Ոտիկանության տվյալներով՝ «ութնյակի» գագաթնաժողովի դեմ անցկացվող բողոքի երթին Բելֆաստում մասնակցել է շուրջ 1000 մարդ:
 

Մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված բողոքի ակցիայի կազմակերպման հետ: Շուրջ 100 անվտանգության աշխատակիցներ և ոստիկանական ուղղաթիռներ են հերթապահել բողոքի ցույցի ժամանակ:

 Հիշեցնենք, որ գագաթնաժողովը բացվում է երկուշաբթի Հյուսիսային Իռլանդիայի հյուսիս-արևմտյան Ֆերման կոմսության տարածքում գտնվող Լոխ-Էրն հանգստավայրում: