Կասկածելի ճամպրուկ՝ կառավարական առանձնատների մոտակայքում
Հունիսի 15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավոր փողոցի թիվ 79 տան դիմաց առկա է կասկածելի սև ճամպրուկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, որոնք նշված հասցեում հայտնաբերվել են ճամպրուկը և այն եղել է դատարկ:
Նշենք, որ Սուրբ Աբգար Թագավոր փողոցի թիվ 79 տունը գտնվում է ՀՀ նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան անձանց կողմից բնակեցված կառավարական առանձնատների հարևանությամբ: Ավելի կոնկրետ՝ Այգեձորի 1-ին նրբանցքում:










