Չինաստանում ավելի քան 300 երեխաներ անհայտ հիվանդությամբ տեղափոխվել են հիվանդանոց
Չինաստանի Սիչուան նահանգում 346 դպրոցականներ հիվանդանոց են տեղափոխվել: Հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են հինգշաբթի երեկոյան, հայտնում է Russia Today-ը՝ տեղի իշխանություններին հղումով:
Անհայտ հիվանդության բռնկումից հետո Չինաստանի հիվանդանոցներում են հայտնվել շուրջ 346 երեխաներ, որոնցից 45-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատել: 216 մարդ այս պահին բուժման կուրս, իսկ 130-ը հիվանդանոցում հետազություն է անցնում:
Չինաստանի՝ հիվանդությունների վերահսկման կենտրոնը միջադեպի շուրջ հետաքննություն է անցկացնում:










