Նոր Երզնկա գյուղի մոտակայքում հայտնաբերվել է դիակ (լուսանկարներ)

20:48 • 15.06.13

Հունիսի 15-ին, ժամը 15.08-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտակայքում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դիակը հայտնաբերվել է Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում:


Հրշեջ-փրկարարները Նոր Երզնկա գյուղի բնակիչ՝ 1945 թ. ծնված Մ.Ավետիսյանի դիակը տեղափոխել են շտապ օգնության ավտոմեքենա:

 

լուսանկարները՝ԱԻՆ-ի