28 տարեկան հասակում մահացել է ձյուդոյի Եվրոպայի քառակի չեմպիոն ռուս մարզուհին

21:06 • 15.06.13

Ռուս ձյուդոիստուհի՝ Եվրոպայի քառակի չեմպիոն Ելենա Իվաշենկոն մահացել է 28 տարեկան հասակում, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերադիայի (ՌԴՖ) կայքին:
Ռուս մարզուհու մահվան պատճառները չեն մանրամասնվում:


«Յուրաքանչյուրը, ով գոնե մեկ անգամ շփվել է Լենայի հետ, լիցքավորվում էր նրա էնէրգիայով և սկսում էր համակրել այդ դրական աղջկան: Ինչպես նրա հաղթանակները կմնան պատմության մեջ, այնպես էլ Լենան կմնա բոլոր նրանց սրտերում, ով ծանոթ է եղել նրա հետ: Խորապես ցավակցում են մահացածի բարեկամների և հարազատներին»,- նշվում է ՌԴՖ-ի կայքում:


Իվաշենկոն 78 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր շահել Եվրոպայի 4 առաջնություններում: Բացի այդ ռուս մարզուհին 2008 թվականին աշխարհի առաջնության ժամանակ ստացել էր արծաթե մեդալ, իսկ 2007 և 2011 թվականներին բրոնզե մեդալներ: