Մասիսում գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել, կա երեք վիրավոր, այդ թվում՝ 4-ամյա երեխա

21:22 • 15.06.13

Հունիսի 15-ին, ժամը 19.06-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում այրվում է տուն: Կա 3 տուժած:

 

ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզվել է, որ գյուղի Նոր թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք, պայթյուն և հրդեհի բռնկում:

 

Հրդհը մեկուսացվել է ժամը 19.20-ին, մարվել` 19.45-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 4-ամյա (2009 թ.) Կ. Ոսկանյանը և 29-ամյա (1984 թ.) Է. Ոսկանյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, իսկ 58-ամյա (1955թ.) Լ.Մոսինյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս է գրվել:

Այրվել է միջանցքը` 10 քմ մակերեսով և 6 դուռ: