35-ամյա կինը նետվել է Դավիթաշենի կամրջից
13:16 • 15.06.13
Այսօր առավոտյան Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի: Այս մասին Արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել են «Շտապ օգնությունից» և ոստիկանությունից, ինչի մասին Tert.am –ին հայտնեցին ԱԻՆ-ից: Իսկ շտապօգնության կայանից ավելացրեցին, որ կինը արդեն մահացած է եղել:
Կնոջ մարմինը տեղափոխել են դիահերձարան:
Placeholder










