Իրանի ժողովուրդը ընտրություններին իր ակտիվ մասնակցությամբ արտահայտեց իր կամքն ու վճռականությունը. ԻԻՀ ԱԳՆ

11:28 • 15.06.13

2013թ. հունիսի 14-ին, Իրանի Իսլամական Հանրապետության 11-րդ նախագահական ընտրությունները անցկացվեցին Իրանի ժողովրդի և արտերկրում գտնվող մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ և ինքնորոշման իրավունքի ակտիվ դրսևորմամբ գրանցվեց մասնակցության բարձր ցուցանիշ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից։

 


Այս կարևոր իրադարձությունը նախընտրական քարոզարշավի, թեկնածուների բանավեճերի և քաղաքական հոսանքների զանազան տեսակետներն ու հայացքները ստանալուց հետո իրականություն դարձավ:
 

 

Իրանի ժողովուրդը, հիմնվելով կրոնական ժողովրդավարության մոդելի վրա խաղաղ և անվտանգ պայմաններում մասնակցեց նախագահական 11-րդ ընտրություններին և ի պաշտպանություն Իսլամական հեղափոխության և Իրանի Իսլամական Սուրբ վարչակարգի՝ իր մասնակցությամբ, քաղաքական բարձր կենսունակությամբ և ազգային ակտիվ դրսևորմամբ արտահայտեց իր կամքը և վճռականությունը:
 

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը այս ընտրություններով ևս մեկ անգամ ի ցույց դրեց ժողովրդավարական ու քաղաքական ժամանակակից դրսևորումներով օժտված, կրոնական ու ազգային ինքնության վրա հիմնված անկախ քաղաքական մոդելների հաջողությունը, այն մոդելի, որի հաստատումը հանգեցրեց կայունության, անվտանգության, զարգացման, հանրային բարեկեցության և հաշվետու կառավարության ձևավորմանը:


Իրանի խաղաղասեր ժողովուրդը, ակտիվ մասնակցություն ցուցաբերելով այս ընտրություններում իր հետաքրքրությունն է արտահայտել բարեկամության, երկխոսության և աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների ու երկրների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ և հուսով է, որ արժեքների նկատմամբ և մարդկային շահերի նկատմամբ հարգանքը, փոխադարձ համագործակցության ոգին կհանգեցնի առանց սպառնալիքների և վախի մթնոլորտի, բարեկեցությամբ և հոգևոր արժեքներով լի աշխարհի ստեղծմանն ու մարդկության նյութական զարգացմանը: