ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում շուրջ 500 տներ են այրվել անտառային հրդեհների պատճառով
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում օրեր շարունակ բռնկվող բնական հրդեհների հետևանքով ավելի քան 473 տներ են այրվել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու մարդ է զոհվել: Կոլորադո նահանգի շուրջ 40 հազար բնակիչներ տարհանվել են, հայտնում է rosbalt.ru-ն:
Associated Press-ի հաղորդմամբ՝ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհի 30 տոկոսը: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ շաբաթ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները:
Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգում մի քանի օր շարունակ կատաղի հրդեհներ են մոլեգնում: Աղետի հետևանքով խստագույնս տուժել է Թագավորական կանյոն տարածաշրջանը, որտեղ գտնվում է հայտնի կախովի կամուրջը՝ տեղակայված Արկանզաս գետի վրա 291 մետր բարձրությունում:










