Մոսկվայի կենտրոնում 30 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կան հոսպիտալացվածներ

10:25 • 15.06.13

Մոսկվայի կենտրոնում շաբաթ առավոտյան 3 տասնյակ մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ստացած ահազանգից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն ծեծկռտուքի վայրում հայտնաբերել է միայն 3 մարդու՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։

 

«Ներկայում պարզվում են դեպքի մանրամասներն ու միջադեպի հետ կապված ստուգում է անցկացվում»,-նշել է մոսկովյան ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը։